Ուսուցանող մարզիչ | Վարդենիս (կես դրույք)

VardenisPart-timePosted Jul 28, 2026

Թիմի մասին Գործառնությունների բաժինը պատասխանատու է Հայաստանում գործող բոլոր Թումո կենտրոններում ուսումնական փորձառության ամենօրյա համակարգման համար։ Թիմն ապահովում է, որ ուսանողները սահուն անցնեն Թումոյի ուսուցման բոլոր փուլերով՝ ինքնուսուցումից մինչև դասընթացներ և նախագծային աշխատարաններ՝ ստեղծելով համակարգված, ջերմ և ոգեշնչող միջավայր։ Հաստիքի մասին Ուսուցանող մարզիչը ուղղորդում և աջակցում է պատանիներին՝ օգնելով նրանց բացահայտել հետաքրքրությունները, գծել իրենց կրթական ուղին, և ստեղծել ոգեշնչող միջավայր, որտեղ գաղափարները վերածվում են իրական փորձի։ Եթե սիրում ես աշխատել դեռահասների հետ, հետաքրքրված ես տեխնոլոգիաներով ու ստեղծագործական ոլորտներով և ուզում ես ձեռք բերել աշխատանքային փորձ՝ սա քո հնարավորությունն է։ Գործառույթներ Աջակցել ուսանողների ուսումնական առաջընթացին և օգնել նրանց հասնել իրենց նպատակներին Ուղղորդել նրանց անհատական ուսումնական պլանի կազմման և վարժանքների իրականացման ընթացքում Մասնակցել գործնական դասընթացների և նախագծերի կազմակերպմանն ու անցկացմանը Ստեղծել ոգեշնչող և ընկերական միջավայր, որտեղ ուսանողները կզարգացնեն իրենց հետաքրքրությունները Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ Սիրում ես շփվել և հեշտությամբ լեզու ես գտնում դեռահասների հետ Ունես տարրական գիտելիքներ Թումոյի ոլորտներից առնվազն մեկի մասին (անիմացիա, ծրագրավորում, դիզայն, ֆիլմերի ստեղծում) կամ պարզապես պատրաստակամություն սովորելու Թիմային ես և ունես լավ հաղորդակցման հմտություններ Ունես համացանցի հիմնական գործիքների կիրառման հմտություն Ուսանող ես կամ Թումո շրջանավարտ, և ուզում ես համատեղել սովորելու և փորձ ձեռք բերելու հնարավորությունը Արտոնություններ Բժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համար Աջակցություն աշխատանքային թույլտվություն ստանալու և բանկային հաշիվ բացելու գործընթացում Նոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին 5 լրացուցիչ արձակուրդային օրեր Ծննդյան օրվա արձակուրդ Կդիտարկվեն միայն այն հայտերը, որտեղ կցված է թարմացված ինքնակենսագրական (CV): Եթե դեռ չունես ինքնակենսագրական (CV), կարող ես ներբեռնել հետևյալ ձևանմուշը, լրացնել քո տվյալները և վերբեռնել դիմելիս։

Want jobs like this matched to you?

SimpleCareer scores fresh postings against your résumé so you only see the matches that matter.

Get started free