Կրտսեր էլեկտրատեխնիկ

YerevanFull-timePosted Jun 26, 2026
Back to all rolesԿրտսեր էլեկտրատեխնիկ-ինժեներApplyJob detailsDepartment / ITYerevanFull-timeԹիմի մասինԹումոյի Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) թիմը պատասխանատու է կազմակերպության տեխնոլոգիական ենթակառուցվածքի անխափան աշխատանքի ապահովման համար՝ աջակցելով ինչպես թիմի ամենօրյա գործունեությանը, այնպես էլ՝ ուսումնական գործընթացին։ Թիմը սպասարկում և տրամադրում է տեխնիկական աջակցություն ուսանողներին, աշխատակիցներին և կենտրոններին՝ համակարգելով Թումո սարքավորումները, ցանցերը և բոլոր համակարգերի ավտոմատացումները։Թումոն աշխատում է ուսանողների անձնական տվյալների հետ, այդպիսով՝ լիովին հետևում է Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) պահանջներին՝ ապահովելով, որ բոլոր տվյալները հավաքագրվեն, պահպանվեն և մշակվեն միջազգային գաղտնիության և տվյալների պաշտպանության չափանիշներին համապատասխան։Հաստիքի մասինՄենք փնտրում ենք նախաձեռնող և պատասխանատու կրտսեր մասնագետի, ով կաջակցի ինժեներական թիմին ցածր լարման համակարգերի նախագծման, տեղադրման և սպասարկման աշխատանքներում։Հիմնական պարտականություններԱջակցել Սմարթ համակարգերի և ավտոմատացումների (Smart Systems & Automation) թիմին ցածր լարման համակարգերի տեղադրման և սպասարկման աշխատանքներումԻրականացնել օբյեկտների զննումներ՝ անհրաժեշտ տվյալներ հավաքագրելու և համոզվելու, որ համակարգերը համապատասխանում են նախագծային պահանջներինԱջակցել համակարգերում առաջացած խնդիրների հայտնաբերմանն ու լուծմանը (troubleshooting)Համագործակցել թիմի անդամների հետ՝ նախագծերի պատշաճ և ժամանակին իրականացման նպատակովՎարել նախագծերի հետ կապված բոլոր աշխատանքների ճշգրիտ փաստաթղթավորումը և հաշվառումըՏրամադրել տեխնիկական աջակցություն և մասնակցել սարքավորումների կարգավորմանըՀամակարգերի շահագործում և աջակցությունՄուտքի վերահսկման համակարգ (Access Control)Տրամադրել մուտքի քարտեր և սպասարկել վերահսկման համակարգերըԱՏՍ (PABX) հեռախոսային համակարգԱջակցել զանգերի կենտրոնի թիմի աշխատանքինԱպահովել ներքին և միջազգային հեռախոսազանգերի համակարգի անխափան աշխատանքըԼուսավորության համակարգԱպահովել լուսավորության համակարգի անխափան աշխատանքըԿարգավորել ժամանակաչափերը (timers) և լուսավորության համակարգը տարբեր միջոցառումների համարՈռոգման համակարգՓոխարինել և կարգավորել ոռոգման համակարգի սարքավորումներըՏեսահսկման համակարգ (Camera System)Իրականացնել տեսախցիկների տեղադրումը և ծրագրավորումըՊահանջվող որակավորումներ և փորձԷլեկտրատեխնիկայի կամ այլ համապատասխան ոլորտի բակալավրի աստիճանՑածր լարման համակարգերի (օրինակ՝ անվտանգություն, հրդեհային ազդարարման համակարգ, աուդիովիզուալ համակարգեր) ոլորտներում հիմնական գիտելիքներԽնդիրների լուծման լավ հմտություններԹիմային աշխատանքում արդյունավետ համագործակցելու կարողությունՆոր տեխնոլոգիաներ սովորելու պատրաստակամությունԱնգլերենի տիրապետման միջին մակարդակԱշխատանքային փորձ կամ պրակտիկա համապատասխան ոլորտումԷլեկտրատեխնիկայի հիմնական սկզբունքների իմացությունԱրտոնություններԲժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համարԱջակցություն աշխատանքային թույլտվության ստանալու և բանկային հաշիվ բացելու հարցումՆոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին5 լրացուցիչ արձակուրդային օրերԾննդյան օրվա արձակուրդUpload your resume to autofill the applicationUploadFirst name *Last name *Email *Dial code *Phone number *LinkedIn profileԽնդրում ենք վերբեռնել Ձեր ինքնակենսագրականը PDF ձևաչափով։ *Click or drag file to uploadSupported file format: .PDF; Maximum file size: 10.49 MB; Maximum file: 1;Լրացուցիչ տեղեկատվությունԱշխատանքային գրաֆիկ՝ Երկ- Ուրբաթ 09:30- 18:30\ 10:00-19:00\ 10:30-19:30: Պատրա՞ստ եք աշխատել այս գրաֆիկով։ *Այո, պատրաստ եմ։ Ոչ, ունեմ ժամային սահմանափակումներ։ Աշխատանքը ենթադրում է գործուղումներ Հայաստանի տարածքում: Պատրա՞ստ եք գործուղվել մարզեր։ *Այո, պատրաստ եմ։ Ոչ, ունեմ սահմանափակումներ։ Այլ նշումներYour answer0/500AI disclaimerThis application process may use AI-enabled systems to support candidate evaluation based on factors such as experience, technical skills, and qualifications. All processing is carried out in accordance with applicable data protection, AI governance, and labour laws. Human oversight is maintained at all stages, and final hiring decisions are made by people....

Want jobs like this matched to you?

SimpleCareer scores fresh postings against your résumé so you only see the matches that matter.

Get started free